ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի հյուսիս - արեւելքում անձրեւաբեր ամպից ջրի կաթիլների հետ միասին ձկներ են ընկել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Տամաուլիպասի նահանգի Քաղաքացիական պաշտպանության վարչությունը: Արտասովոր եղանակային երեւույթն արձանագրել են Տամպիկո քաղաքում:
«Տեղաց թեթեւ անձրեւ, որի ժամանակ բառացիորեն մանր ձկներ ընկան երկնքից»,- ասված Է Facebook-ում գերատեսչության զետեղած հաղորդագրության մեջ: Այսօրվա դրությամբ գիտնականներն այս երեւույթի ստույգ բացատրությունը չունեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: