ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալուհի Լաուրա Մեսին հարսանիք Է արել դրան բնորոշ բոլոր կողմերով, բացի հիմնականից: Հանդիսավոր արարողությանը՝ 70 հյուրերով, ճերմակ զգեստով, հարսնաքույրերով եւ հսկայական տորթով, չկար փեսացու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը, հայտնել Է BBC-ն:
Ֆիթնես-մարզիչ աշխատող Մեսին այդպիսով կատարել Է ինքն իր հետ ամուսնանալու ծնողներին տրված խոստումը, եթե մինչեւ 40 տարեկանը չգտնի կյանքի ուղեկից: Ուշագրավ Է, որ երկու տարի առաջ նա խզել Է 12 տարի տեւած հարաբերություններն ընկերոջ հետ: «Հեքիաթներ լինում են նաեւ առանց արքայազների»,-հայտարարել Է նա:
BBC-ն նշում Է, որ հարսնացուն ամրապնդել Է «ինքն իր հետ ամուսնանալու» զարգացող թրենդի դիրքերը: Այս տարվա մայիսին նեապոլիտանացի Հելլո Ռուժերիոն ամուսնացել Էր նման ձեւով՝ առանց հարսնացուի:
Ամուսնության այս ձեւն Իտալիայում իրավաբանորեն ամրագրված չԷ, այնպես որ պաշտոնապես Մեսին մնում Է չամուսնացած: