Life

Մեկնարկել Է աշխարհում առաջին ծովային Էրոտիկ շրջագայությունը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել Է աշխարհում առաջին ծովային Էրոտիկ շրջագայությունը
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկում մեկնարկել Է աշխարհում առաջին Desire Cruise ծովային Էրոտիկ շրջագայությունը: Azamara Quest հանրանավը ճանապարհ Է ընկել սեպտեմբերի 26-ի երեկոյան: Այս տեղեկատվությունը հասանելի Է Seatracker.ru կայքում, որը նավի շարժմանը հետեւում Է իրական ժամանակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

180 մետր երկարությամբ շքեղ հանրանավը ճամփորդություն կկատարի Ադրիատիկ ծովով: Այն մտնելու Է Խորվաթիայի եւ Սլովենիայի նավահանգիստներ:

Շրջագայությունը հոկտեմբերի 3-ին կավարտվի Վենետիկ վերադարձով: Ինչպես հաղորդվում Է նախագծի կայքում, Desire Cruise-ի բոլոր տոմսերն արդեն վաճառված են: Ընդ որում նավախցիկի դիմաց սակագները տատանվում Էին 3,2 հազարից մինչեւ 11 հազար դոլար:

Ճանապարհորդության ընթացքում հանգստացողների համար կազմակերպվելու են Էրոտիկ երեկույթներ եւ ժամանցային այլ միջոցառումներ: Azamara Quest նավի առանձին գոտիներում կարելի կլինի գտնվել ամբողջովին մերկ:

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Desire Cruise երկրորդ շրջագայությունը կկայանա 2018 թվականին: Հանրանավն ապրիլի 28-ին կմեկնի Բարսելոնայից եւ իր ճամփորդությունը մայիսի 5-ին կավարտի Հռոմի մերձակա իտալական քաղաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում