Տարածաշրջանային

Վրաստանի վարչապետը կարեւորել Է եղբայրական հարաբերություններն աբխազների հետ

2 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը կարեւորել Է եղբայրական հարաբերություններն աբխազների հետ
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին աբխազներին հավաստիացրել Է, որ վրացիները ցանկանում են վերականգնել եղբայրական հարաբերությունները եւ չկրկնել անցյալի սխալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:

1993 թվականի սեպտեմբերի քսանյոթին ընկավ Սուխում քաղաքը, որը պաշտպանում Էին վրացական զորամասերը: Սուխումն անցավ աբխազների եւ հյուսիսկովկասյան զինված կազմավորումների հսկողության ներքո, որոնք սեպտեմբերի 30-ին հսկողություն հաստատեցին Աբխազիայի գրեթե ողջ տարածքի նկատմամբ: Վրաստանում այս ամսաթիվը նշում են որպես Հիշատակի եւ հույսի օր:

«1993 թվականի սեպտեմբերի 27-ն ամենաողբերգական ամսաթվերից մեկն Է մեր երկրի պատմության մեջ: Այսօր լրացավ Սուխումի անկման 24 տարին: Սա այն օրն Է, որը հիշեցնում Է պատերազմի ավերիչ եւ ոչնչացնող ուժի մասին: Այս պատերազմում վրացիները եւ աբխազները անդառնալի կորուստներ կրեցին: Դա եղբայրասպան պատերազմ Էր»,-ասված Է վարչապետի՝ կառավարության կայքում զետեղված հայտարարության մեջ:

Պատերազմի հետեւանքով հարյուր հազարավոր մարդիկ հարկադիր վերաբնակներ դարձան իրենց հողում:

«Այդ պատերազմը աբխազների եւ վրացիների դեմ Էր: Դա պատերազմ Էր, որտեղ հաղթողներ չկան… Այդ պատերազմի զոհեր դարձան մեր երկրի լավագույն որդիները: Այսօր մենք հարգում ենք նրանց հիշատակը»,-նշված Է հայտարարության մեջ:

Վարչապետն ընդգծել Է, որ վրացիներին եւ աբխազներին զատեց պատերազմը, բայց վրացիները պատրաստ են հարաբերություններն սկսել նոր Էջից:

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնենք խաղաղ ճանապարհով, վերականգնենք այն եղբայրությունն ու սերը, որոնք միշտ կապել են աբխազներին ու վրացիներին, վերականգնենք վստահությունը, առանց որի անհնար Է առաջ ընթանալ»,-հայտարարել Է Կվիրիկաշվիլին:

Նա նշել Է, որ Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անում են՝ չկրկնելու անցյալի սխալները:

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստան

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում