Լեռնային Ղարաբաղ. Blacklistparty 2017. ռուս բլոգեր Սերգեյ Նովիկովը ներկայացրել է Արցախ կատարած իր այցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնագույն պատմամշակութային վայրեր, թանգարաններ, հրաշալի բնություն, խոհարարական ավանդույթներ. ռուս բլոգեր Սերգեյ Նովիկովը շարունակում է բացահայտել Արցախը: Նա ներկայացրել է հերթական հրապարակումն իր՝ Արցախ կատարած հերթական այցելության մասին: Սերգեյ Նովիկովն արդեն 5-րդ անգամ է այցելում Ղարաբաղ: Այս անգամ սեպտեմբերի կեսին է եղել Արցախում: Բլոգերը նկատում է, որ այդ շրջանում, ընդհանուր առմամբ, դեռ ամառային եղանակը պահպանվում է, իսկ լեռներում սկսում է ոսկե աշունը: Բլոգերի այս այցելությունը բավական հագեցած է եղել, երեք օր և հազարավոր կիլոմետրեր: Նա եղել է Արցախի գլխավոր պատմամշակութային վայրերում` սկսած Դադիվանքից, վերջացրած խաղողի այգիներով հարուստ Տող գյուղով: Բլոգերն իր հոդվածը վերնագրել է «Լեռնային Ղարաբաղ, Blacklistparty 2017. ինչպես է եղել ամեն ինչ»՝ ակնարկելով ադրբեջանական «սև ցուցակը», որումներառվում են Արցախ այցելողները:

«Այցելությունների ընթացքում նկատելի էր այն, թե ինչպես է կյանքը փոխվում: Հաճախ դա տեղի է ունենում փոքր դետալներով: Ստեփանակերտի շուկայում ղարաբաղցի դարբինների համար հայտնվել են մրցակիցներ Թուրքիայից…Շուշիի Վերին մզկիթը վերականգնվում է…տասնյակ ուխտավորների այցելությունը Դադիվանքում սովորական երևույթ է: Չգիտեմ սա ինչի մասին է խոսում, բայց այստեղ ճանապարհային գրառումները «կրկին եղել եմ» շեշտադրմամբ, ավելանում են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է բլոգերը:

Արցախից վերադառնալուց հետո բլոգերը խոստովանում է, որ զգացողությունները շատ դրական են: Նրա խոսքով, իր գործընկերները, բլոգերներ Հայաստանից, Բելառուսից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, նշել են, որ նույն զգացողություններն են ունեցել:

«Ի՞նչ կարող եմ ավելացնել: Սովորաբար նման այցելությունները կազմակերպելու նպատակը տվյալ երկիրը, շրջանը գովազդելն է. «Մեզ մոտ գեղեցիկ է, հետաքրքիր է և անվտանգ, դուք միայն այցելեք»: Իմ դիտարկումներով, հետխորհրդային տարածքում չճանաչված կամ մասնակի ճանաչված երկրների համեմատ Ղարաբաղում կա զբոսաշրջության զարգացման հստակ ծրագիր»,-ասել է Նովիկովը: Նրա խոսքով, այստեղ զբոսաշրջային նոր երթուղիներ են մշակում, կազմակերպում միջազգային ցուցահանդեսներ, փառատոններ, վերականգնում են ճարտարապետական կոթողներ, կազմակերպում են լրագրողների և բլոգերների այցեր: «Մեկ խոսքով արվում է իրական աշխատանք»,-ընդգծել է բլոգերը:

Հայերեն English

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում