Արցախ

Բակո Սահակյանն ընդունել է արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն ընդունել է արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է արգենտինահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների՝ Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի ատենապետ Արտուրո Կեդիքյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ողջունելով մեր հայրենակիցներին արցախյան հողում՝ Նախագահը բարձր է գնահատել նրանց մասնակցությունը «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանը՝ այն համարելով հայրենասիրության օրինակելի դրսեւորում:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ արգենտինահայ համայնքը միշտ էլ ակտիվ դերակատարություն է ունեցել Արցախին աջակցելու գործում՝ համոզմունք հայտնելով, որ նման այցելությունները կնպաստեն Սփյուռքի այդ հատվածի եւ Արցախի միջեւ կապերի ամրապնդմանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում