Աշխարհի ամենախոշոր ալմաստը՝ Lesedi la Rona-ն, վաճառվել Է 53 մլն դոլարով
2 րոպեի ընթերցում
![Աշխարհի ամենախոշոր ալմաստը՝ Lesedi la Rona-ն, վաճառվել Է 53 մլն դոլարով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/09/906676.jpg)
2016 թվականի հունիսին թենիսի գնդակի չափով ալմաստը դրվել Էր Sotheby՚s-ի աճուրդում, եւ գնորդները դրա դիմաց առաջարկել Էին 61 մլն դոլար այն դեպքում, երբ այն հայտնաբերած Lucara Diamond կանադական ընկերության ղեկավար Ուիլյամ Լեմը ակնկալում Էր վաճառքից ստանալ առնվազն 70 մլն դոլար:
Lesedi la Rona-ի յուրաքանչյուր կարատն արժե 47,8 հազար դոլար՝ զիջելով ինչպես գունավոր, այնպես Էլ անգույն այն ալմաստներին, որոնք վերջին ժամանակներս վաճառվել են սակարաններում: 2016 թվականի մայիսին 813 կարատ քաշով Constellation ալմաստը (նույնպես պատկանում Է Lucara-ին) վաճառվել Էր 63 մլն դոլարով կամ կարատի դիմաց 77,5 հազար դոլարով: Ընթացիկ տարվա ապրիլին հազվագյուտ Pink Star ադամանդը վաճառվել Էր 71,2 մլն դոլարով (կարատի դիմաց՝ 1,2 մլն դոլար)՝ գնի նոր ռեկորդ սահմանելով թանկարժեք քարերի շուկայում:
Lesedi la Rona ալմաստը հայտնաբերվել Է 2015 թվականի նոյեմբերին Բոտսվանայի Karowe հանքավայրում, որը պատկանում Է Lucara Diamond Corp կանադական ընկերությանը: Քարի անվանումը տսվանա լեզվից թարգմանվում Է որպես «Մեր լույսը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: