Արցախ

Արցախի խորհրդարանում կգումարվի նոր նստաշրջանի անդրանիկ նիստը

1 րոպեի ընթերցում

Արցախի խորհրդարանում կգումարվի նոր նստաշրջանի անդրանիկ նիստը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում սեպտեմբերի 26-ին ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ավելի վաղ տեղի էր ունեցել արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նիստը, որը դրական եզրակացություն է տվել նախորդ նստաշրջանից խորհրդարանում շրջանառության մեջ դրված «Էներգետիկայի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին ու դրան կից փաթեթին:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի անդրանիկ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին ժամը 11:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում