ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում անուն են ընտրել անազատության մեջ ծնված փոքրիկ պանդայի համար. զվարճալի սանիկին կոչել են Սյան Սյան: Տեսագրությունը ներկայացնում Է, թե ինչ տեսք ունի աշխարհում ամենահազվագյուտ բամբուկակեր արջերի տեսակի ներկայացուցիչը, տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը:
Պանդայի համար անունը, որը կարելի Է թարգմանել որպես «բույր» կամ «անուշահոտություն», ընտրվել Է ավելի քան 320 հազար տարբերակներից եւ հավանություն ստացել Չինաստանի իշխանությունների կողմից:
Սյան Սյանը, որի մոտ արդեն սկսել են հայտնվել ատամները, ծնվել Է հունիսի 12-ին: Այժմ փոքրիկ պանդան կշռում Է շուրջ վեց կիլոգրամ. դա կրկնակի շատ Է, քան երկու ամիս առաջ: