Տնտեսություն

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման շուրջ քննարկումները շարունակվում են. նախարար

1 րոպեի ընթերցում

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման շուրջ քննարկումները շարունակվում են. նախարար

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկումները«Ռասիա ՖԶԵ»ընկերության հետ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հետ կապված: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ նշված ընկերությունը պարտավորվել է ծրագրի համար ներգրավել ներդրող:

«Մենք ունենք պայմանագիր այդ ընկերության հետ, որը ներդրող պետք է բերի Հայաստան՝ երկաթուղին կառուցելու համար: Երկու հանդիպում եմ ունեցել ընկերության տնօրենի հետ, առաջարկել եմ արագացնել գործընթացը, եթե ոչ՝ պետությունը կվերանայի պայմանագիրը: Քայլ առ քայլ առաջ ենք գնում, քննարկումները շարունակվում են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Հայտնի է, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրը գնահատվում է 3,2 մլրդ դոլար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում