Արցախ

Բակո Սահակյանն Արցախի նոր նախարարներին ներկայացրել է գերատեսչությունների աշխատակիցներին

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն Արցախի նոր նախարարներին ներկայացրել է գերատեսչությունների աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին այցելել է մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության, կրթության, գիտության եւ սպորտի, ֆինանսների, բնապահպանության եւ բնական ռեսուրսների, էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների, գյուղատնտեսության նախարարություններ եւ այդ գերատեսչությունների աշխատակազմերին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը երախտագիտություն է հայտնել վերոհիշյալ կառույցների նախկին ղեկավարներին՝ իրենց գործունեության համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում