Life

Դուբայում թեստավորում են անօդաչուների միջոցով սուրճի առաքումը

1 րոպեի ընթերցում

Դուբայում թեստավորում են անօդաչուների միջոցով սուրճի առաքումը
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում սրճարանների ցանցերից մեկն սկսել Է թեստավորել դրոնների միջոցով սուրճի առաքումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Arabian Business հրատարակությունը:

Թեստավորումը հաջող Է անցել Դուբայի լողափերից մեկում: «Կոֆեկոպտերը»՝ անօդաչու թռչող ապարատը, զովացուցիչ ըմպելիքները 15 րոպեում գնորդներին Է հասցրել մերձակա սրճարաններից: Ըստ որում, պատվերն արվել Է հեռախոսով:

Ինչպես գրել Է հրատարակությունը, դրոնը պատրաստվել Է հատուկ ըմպելիքների առաքման համար: Թե մշտական հիման վրա երբ եւ որտեղ մատչելի կլինի նոր ծառայությունը, առայժմ չի նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում