Վարդան Արամյանը դրական է գնահատում պետական գնումների ոլորտի  բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը 2017թ. պետական գնումների ոլորտում իրականացրել է լուրջ բարեփոխումներ, որոնց արդյունքում պարզեցվել է գնումների գործընթացը, ապահովվել թափանցիկություն և մրցակցություն: Սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Ազգային ժողովը 2016թ. դեկտեմբերին ընդունել է «Գնումների մասին» նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել 2017թ.: Արդյունքում նվազեցվել են գնման ձևերը, պարզեցվել են ընթացակարգային կազմակերպման ու դրանց մասնակցության հետ կապված պայմանները, բացառվել է մասնակիցներին ձևական պահանջներով ծանրաբեռնելու հնարավորությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արամյանը:

Նա հավելեց, որ ձևավորվել է գնումների արտադրական բողոքարկման գործուն և անկախ համակարգ՝ հաշվի առնելով միջազգային փորձը: «Գնման գործընթացների թափանցիկության և հրապարակայնության աստիճանի բարձրացման, հնարավոր կոռուպցիոն դեպքերի կանխարգելման, ինչպես նաև այլ գործընթացների նկատմամբ քաղաքացիական հասարակության վերահսկողության աստիճանը բարձրացնելու նպատակով ներդրվել է գնման գործընթացներին փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցությունը բացառող համակարգ: Ներդրել ենք նաև գնման գործընթացներում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց գնումներին մասնակցելու դեպքերը հնարավորինս բացառող համակարգ՝ նախատեսելով, որ մասնակիցը հայտով կներկայացնի իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալները, և, եթե մասնակիցը ճանաչվի հաղթող, ապա տեղեկատվությունը կհրապարակվի ինտերնետ միջավայրում գործող գնումների պաշտոնական կայքում»,- մանրամասնեց Վարդան Արամյանը:

Ներդրվել է նաև ինտերնետ միջավայրում գործող գնումների հաշվետվողականության ծրագիրը, որը շահագրգիռ անձանց որոնման ճկուն համակարգի միջոցով հնարավորություն է ընձեռում ստանալ ամբողջական տեղեկատվություն գնման ընթացակարգերի մասին, այդ թվում՝ իրականացնել վերլուծություններ:

Հայերեն English

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից