Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անմոռանալի դեմքերը. լիտվացի բլոգերի հրապարակումը Արցախ այցի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծով տպավորություններ, նոր բացահայտումներ, անմոռանալի դեմքեր. լիտվացի բլոգեր Ստանիսլավ Գորբունովն այսպես է բնորոշել իր՝ Հայաստան և Արցախ կատարած այցելությունը: Իր հրապարակման մեջ բլոգերը նշել է, որ հենց հիմա պետք է շտապել Արցախ, քանի դեռ միջազգային զբոսաշրջության ինդուստրիան շատ չի հետաքրքրվել այդ շրջաններով:

Արցախ կատարած այցելության ընթացքում բլոգերի վրա մեծ տպավորություն են թողել հրաշալի բնությունը, տեսարժան վայրերը, հնագույն պատմությունը, լեռնային վանքերը:

«Ամեն դեպքում, իմ կարծիքով, այս ամենի մեջ գլխավոր խաղաքարտը հենց տեղում ապրող մարդիկ են: Ես հիացած էի նրանց ուրախությամբ, բարությամբ ու շփվելու պատրաստակամությամբ: Քաղաքային փողոցներում, շուկաներում, Աստծո կողմից մոռացված գյուղական հատվածներում մեզ բախտ վիճակվեց հանդիպել բազմաթիվ հետաքրքիր մարդկանց: Նրանք շատ ֆոտոգենիկ էին և անկրկնելի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նա: Բլոգերը հրապարակել է նրանց ֆոտոշարքը` ընդգծելով, որ ամենևին դժվարություն չի եղել նրանց լուսանկարահանելը: Շատ պատրաստակամ էին այդ հարցում:

Ստանիսլավ Գորբունովն առանձնացրել է արցախցիների հյուրասիրությունը, թե ինչպես են հաճելի զրույցի շրջանակում ներկայացնում իրենց բերքն ու բարիքը, առաջարկում համտեսել թթի օղին:

«Մեզ հաջողվեց ներկա լինել Տող գյուղում անցկացվող Գինու տոնին: Այստեղ էին զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից: Ադրբեջանի «Սև ցուցակ»-ը, կարծես, իրենց չի վախեցրել»,-գրել է Ստանիսլավ Գորբունովը:

Բլոգերի խոսքով, Արցախում ուժեղ հիմքերի վրա են ավանդական արժեքները` ընտանիք, հարգանք` մեծերի, սեր` երեխաների նկատմամբ:

Չնայած դժվարություններին, այն ամենին, ինչի միջով անցել է Արցախը, արցախցիները շարունակում են մնալ բարյացակամ ու ուրախ:

Հայերեն English

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում