Արցախ

Բակո Սահակյանն այցելել է Արցախի ազատամարտիկների միություն

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն այցելել է Արցախի ազատամարտիկների միություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին այցելել է Արցախի ազատամարտիկների միություն եւ հանդիպել կազմակերպության ղեկավարության ու մի խումբ անդամների հետ՝ միության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

Քննարկվել են պետականաշինությանը, բանակաշինությանը, սահմաններում տիրող իրավիճակին, մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Առանձնակի ուշադրություն է դարձվել նոր Սահմանադրության հետ կապված իրականացվելիք բարեփոխումներին:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի ազատամարտիկների միությունն ունի յուրահատուկ դերակատարություն մեր երկրի հասարակական դաշտում՝ արժեւորելով կարեւոր հարցերի շուրջ կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկումները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում