Տարածաշրջանային

Բաքվում ՀՀ անկախության համար բաժակ բարձրացրած հայ պատգամավորների նկարը կատաղեցրել է ադրբեջանցի պատգամավորին

2 րոպեի ընթերցում

Բաքվում ՀՀ անկախության համար բաժակ բարձրացրած հայ պատգամավորների նկարը կատաղեցրել է ադրբեջանցի պատգամավորին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Միլլի մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հարցերով հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ռաֆայել Ջաբրայիլովին զայրացրել է Բաքվում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կոնֆերանսին մասնակցող հայկական պատվիրակության անդամների լուսանկարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական Qafqazinfo-ն գրում է, թե ադրբեջանցի պատգամավորը հայ պատվիրակների լուսանկարը համարել է «հայկական կողմի հերթական սադրանքը»:

«Լուսանկարից պարզ երևում է, որ այն արվել է ադրբեջանցիներին սադրելու նպատակով»,- ասել է Ջաբրայիլովը:

Նա ընդգծել է, որ լուսանկարն արված է ոչ թե ռեստորանում, այլ հյուրանոցի համարում: «Եթե հայ պատգամավորները ռեստորանում ուտել-խմելիս լինեին և ավել բան թույլ տային իրենց, ապա կգտնվեր մի ադրբեջանցի, ով օղու շիշը նրանց գլխին կտար: Իհարկե, դա սրտիցս կլիներ, սակայն սթափ դատելու պարագայում հասկանում ես, որ դա ելք չէ»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունենում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կոնֆերանսը, որին մասնակցում են նաև ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը։

Հայկական պատվիրակության անդամները օրերս Բաքվից մի լուսանկար էին հրապարակել, որտեղ բաժակ էին բարձրացրել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Քաղաքականություն

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում