Տարածաշրջանային

Եվրոպայի խորհուրդը ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու հարցով  նախազգուշացրել է Ադրբեջանի կառավարությանը

4 րոպեի ընթերցում

Եվրոպայի խորհուրդը ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու հարցով  նախազգուշացրել է Ադրբեջանի կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը չկատարելու վերաբերյալ նախազգուշացում է կատարել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Նախարարների կոմիտեի սեպտեմբերի 19-21-ը տեղի ունեցած նիստի արդյունքների հիման վրա կոմիտեի քարտուղարությանը հանձնարարվել է պատրաստել Ադրբեջանում անօրինական ազատազրկված ընդդիմադիր ակտիվիստ Իլգար Մամեդովի գործով նախնական բանաձևի նախագիծ: Նախագիծը նախատեսում է Ադրբեջանին պաշտոնական ծանուցագիր ներկայացնել և նախազգուշացնել Եվրոպական կոնվենցիայի 46 § 1 կետով ( Եվրոպական դատարանի որոշման չկատարելը) սահմանված պարտականությունները չկատարելու հարցը ՄԻԵԴ մտցնելու վերաբերյալ նախարարների կոմիտեի մտադրության մասին:

«Եթե մինչև 2017-ի հոկտեմբերի 25-ը Իլգար Մամեդովի ազատ արձակման գործում առաջընթաց չնկատվի, ապա բանաձևը կներկայացվի հոկտեմբերի 25-ին տեղի ունենալիք նիստին»,- նշված է Եվրոպայի խորհրդի լրատվական ծառայության տարածած հայտարարության մեջ:

Եվրոպայի խորհրդի 68-ամյա պատմության ընթացքում Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածը դեռևս չի կիրառվել և եթե Ադրբեջանը չկատարի իր պարտականությունները առաջինը կկիրառվի այդ երկրի նկատմամբ:

Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի էությունը կայանում է նրանում, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն դատարան է ներկայացնում ՄԻԵԴ-ի որոշումները ի կատար չածելու հարցը:

Ադրբեջանում գործող ընդդիմադիր REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը ձերբակալվել է 2013 թ. հունվարի 23-24-ը Իսմայիլլիում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ: Մամեդովը 7 տարի ազատազրկման է դատապարտվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանությանը դիմադրելու շինծու մեղադրանքներով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2014-ի մայիսին որոշում է կայացրել, ըստ որի Իլգար Մամեդովի ձերբակալությամբ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի բազմաթիվ հոդվածներ, ներառյալ 5.1, 5.4 եւ 6.2 հոդվածները (անձի ազատության եւ անձեռնմխելիության իրավունքը, արդար դատաքննության եւ անմեղության իրավունքը եւ այլն): Դատարանի եզրակացության համաձայն` Իլգար Մամեդովը ձերբակալվել է առանց ապացույցի, ուստի նա պետք է ազատ արձակվեր, սակայն Ադրբեջանի ավտորիտար իշխանությունը, ով ձերբակալությունների և հետապնդումների միջոցով ցանկանում է ազատվել ընդդիմադիրներից և երկրում լռեցնել խոսքի ազատության ցանկացած դրսևորում հրաժարվում է ի կատար ածել ՄԻԵԴ-ի վճիռը:

Նախորդ շաբաթ Եվրոպայի խորհրդում կայացած նիստի ժամանակ պատվիրակները կոչ էին արել Յագլանդին դատական գործ սկսել Ադրբեջանի դեմ՝ ՄԻԵԴ-ի վճիռներն անտեսելու մեղադրանքով:

«Մենք չենք կարող Եվրոպայում քաղբանտարկյալներ հանդուրժել, ինչպես նաև չենք կարող հանդուրժել մի իրավիճակ, որում Ադրբեջանը շարունակում է Մամեդովին զրկել ազատության իրավունքից, ինչը հակասում է բարձրագույն դատարանի վճռին: Ժամանակն է, որ Ադրբեջանը լուրջ մտածի Եվրոպայի խորհրդի անդամ լինելու շրջանակում ստանձնած պարտավորությունների ու դրանք իրագործելու մասին»,-ասել էր Յագլանդը:

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Քաղաքականություն

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում