«Արփի լիճ» և «Ջավախեթի» ազգային պարկերի բացումը կնպաստի ՀՀ-ում զբոսաշրջության զարգացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արփի լիճ» և «Ջավախեթի» ազգային պարկերի բացումը կարևոր է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «ՀՀ Շիրակի մարզում և Վրաստանի Ջավախքում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի խորհրդատու, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Նա ներկայացրեց ծրագրի նպատակները, այն է` ստեղծել ազգային պարկ, զարգացնել համայնքները, ինչպես նաև անդրսահմանային համագործակցությունը:

«Համագործակցությունը կարևոր է զբոսաշրջության զարգացման և կենսաբազմազանության մոնիթորինգի տեսանկյունից: Այս վայրը Կովկասի թռչնաբանական կարևոր տարածքներից է և երկու կողմում էլ նույն թռչնից հանդիպում է»,- նշեց Մանվելյանը:

Ծրագրի խորհրդատուն ասաց, որ նրանք իրականացնում են ևս մեկ ծրագիր, որը Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկում է: Նրա խոսքով՝ այնտեղ տարեկան մոտ 50-60 հազար տուրիստ է այցելում: Կարեն Մանվելյանի կարծիքով՝ զբոսաշրջիկները հետո կարող են ալտերնատիվ տարբերակ գտնել` շարունակելու իրենց ճանապարհը և գնալ Ախալցխա ու տեսնել տեղի ամրոցները, հետո այցելել Ջավախեթիի պահպանվող տարածքները` թռչնադիտարկման կամ այլ զբաղմունք գտնելու:

«Արփի լիճ» ազգային պարկում զբոսաշրջության առումով պոտենցիալներ նույնպես կան` ձի հեծնելու համար շատ հարմար է, քանի որ ուղիղ տարածք է և ձորեր ու վտանգավոր վայրեր չկան: Հեծանվային մարզաձևը նույնպես զարգացած է և կարող է ավելի զարգանալ: Ձմեռային տուրիզմն էլ է զարգացած: Դահուկ քշելու մեծ հնարավորություններ կան»,- ընդգծեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրենը:

Հայերեն

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ