Հանոյում ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամում ՀՀ դեսպանության և Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի կողմից Հանոյի Բարեկամության պալատում կազմակերպվել է ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին և Հայաստանի ու Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնկացում էին Վիետնամի կառավարության ներկայացուցիչներ, դիվանագետներ, Հայաստանում ուսում անցած վիետնամցի ուսանողներ, լրատվամիջողների ներկայացուցիչներ:

Ներկաներին ուղղված իր ելույթում Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը ներկայացրեց անկախության 26 տարիների ընթացքում Հայաստանի անցած ուղին, ինչպես նաև հայ-վիետնամական հարաբերություններն ու երկու երկրների համագործակցության վերջին ձեռքբերումները: Դեսպան Վարդանյանը նաև բարձր գնահատեց Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի անդամների ջանքերը` ուղղված երկու երկրների միջև բոլոր ոլորտներում կապերի խորացմանն ու սերտացմանը:

Հայաստանի մասին զեկույցներով հանդես եկան Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի նախագահ Նգույեն Վան Տուանը, ինչպես նաև Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի անդամները:

Միջոցառումն ավարտվեց համերգային ծրագրով, որի ընթացքում կատարվեցին հայկական և վիետնամական ժողովրդական երգեր:

Հայերեն

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել

Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար

Գյումրիում հաշվառված է 2465 ոչ հիմնական շինություն

Նորակառույց շենքում բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռահար ձևաչափով՝ առանց նոտարի

ՇՄ նախարարությունն առաջարկում է պետական հաշվառման վերցնել օդի վրա վնասակար ներգործություն ունեցող 2440 կազմակերպություն

Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս

Կանայք ավելի շատ են աշխատում, քան տղամարդիկ՝ շաբաթական 44-49 ժամ հատկացնելով ընտանիքի խնամքին. հետազոտություն

Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը

Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս

Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին