Life

Կիսամերկ մոդելները սուսերամարտով են զբաղվել ֆրանսիական դղյակում

1 րոպեի ընթերցում

Կիսամերկ մոդելները սուսերամարտով են զբաղվել ֆրանսիական դղյակում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Incanto ներքնազգեստի իտալական բրենդը ցուցադրել Է կանանց համար իր նոր հավաքածուի լուքբուքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է արտադրողի կայքում:

Մոդելներ Իրիս Կավկան եւ Նոել Բերին ինտերիերներում եւ ֆրանսիական դղյակներից մեկի զբոսայգում լուսանկարիչ Ջոզեֆ Կարդոյի առջեւ կեցվածք են ընդունել սուսերամարտիկների եւ երաժիշտների կերպարներով, ինչպես նաեւ միմյանց կերակրել են քաղցրավենիքով եւ խաղացել շնիկների հետ: Ներքնազգեստի նոր հավաքածուում տեղ են գտել ավանդական որմնալամպեր եւ տարբեր ձեւերի կիսավարտիքներ, կորսեթներ ու կորսաժներ, գուլպաներ, ինչպես նաեւ հագուստ ննջասենյակի եւ բուդուարի համար՝ զգեստներ ու կիսաթափանցիկ գիշերազգեստներ: Շարքի հիմնական երանգներն են՝ բեժագույնը, Էքրյուն, սեւը, բուրգունդյան երանգը: Ներքնազգեստի դեկորների համար օգտագործվել են ժանյակ, քուղակապ եւ շղարշե կիսաթափանցիկ ագուցումներ:

Incanto-ն իտալական ընկերություն Է, որը մասնագիտանում Է տղամարդկանց, կանանց եւ երեխաների ներքնազգեստների, ինչպես նաեւ ննջազգեստների, լողազգեստների եւ տան համար հագուստների արտադրությամբ ու վաճառքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում