Life

Շոտլանդացին հեծանիվով շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել 

1 րոպեի ընթերցում

Շոտլանդացին հեծանիվով շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել 

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի բնակիչ Մարկ Բոմոնտը կարողացել է հեծանիվով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել ընդամենը 79 օրում: Ինչպես հաղորդում Է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ն:

Հեծանվորդն այս կերպ նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նա իր շրջագայությունը սկսել է հուլիսի 2-ին՝ Փարիզից: Ամբողջ ճանապարհորդության արդյունքում նա հաղթահարել է շուրջ 29 հազար կմ և անցել` 16 երկրով: Մեկ օրվա ընթացքում անցել է միջինը 370 կմ՝ վարելով 16 ժամ: Արդեն իսկ ճանապարհորդության ընթացքում մեկ ամսում 11 հազար 315 կմ տարածություն հաղթահարելու համար նրա ցուցանիշը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում