Life

Դուբայում բացվել է աշխարհում առաջին «խելացի» ոստիկանական տեղամասը

1 րոպեի ընթերցում

Դուբայում բացվել է աշխարհում առաջին «խելացի» ոստիկանական տեղամասը
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում բացվել Է լիովին ավտոմատացված «խելացի» ոստիկանական տեղամաս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին հայտնել Է Էմիրաթական Gulf News հրատարակությունը:

Հրատարակության համաձայն՝ դա աշխարհում առաջին նման ոստիկանական տեղամասն Է: Դրա այցելուները կարող են օգտվել 60 տեսակի ծառայություններից, օրինակ՝ դիմում տալ իրավախախտման մասին կամ հայտնել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

Նշվում Է, որ ոստիկանների հետ շփումը տեղի Է ունենում տեսակապի միջոցով եւ Էլեկտրոնային ցանցով: «Խելացի» ոստիկանական տեղամասը կաշխատի շուրջօրյա: Հետագայում պլանավորվում Է նման ոստիկանական տեղամասեր ստեղծել Դուբայի բնակելի եւ առեւտրային կառուցապատման բոլոր շրջաններում: Դուբայի ոստիկանության կարծիքով՝ դա կօգնի բեռնաթափել սովորական ոստիկանական տեղամասերը, ինչպես նաեւ հաղթահարել իրավապահ մարմիններին դիմելու դեմ տարածված կանխակալ կարծիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում