Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը  հայոց անկախ պետականության գոյության կարեւորագույն գրավականն է. Բակո Սահակյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով նույնպես ներկա է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին, համոզված է, որ այն հաջողությամբ իրականացնելու է իր աշխատանքները եւ արժանի ներդրում է ունենալու համազգային խնդիրների լուծման գործում:

«Բարձր մակարդակով կազմակերպված այս համաժողովը կարեւոր է եւ պահանջված եւ՛ մայր Հայաստանի, եւ՛ Արցախի, եւ՛ Սփյուռքի համար: Ակնհայտ է, որ Հայաստան-Սփյուռք- Արցախ եռամիասնությունը հայոց անկախ պետականության գոյության, նրա բնականոն զարգացման եւ հզորացման, Սփյուռքում ազգային ինքնության պահպանման եւ դրա կենսունակության ապահովման կարեւորագույն գրավականն է: Խնդիրները, որոնք ընդգրկված են համաժողովի օրակարգում, ունեն կարեւոր ռազմավարական նշանակություն մեր պետականության շարունակականության, զարգացման հեռանկարների նախանշման տեսանկյունից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ելույթում ասաց Բակո Սահակյանը:

Նա ընդգծեց, որ կան համատեղ աշխատանքների շնորհիվ արձանագրված նշանակալի շատ հաղթանակներ եւ ձեռքբերումներ, որոնց շարքում նախագահն առանձնացրեց Հայոց ցեղասպանության եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից եւ մի շարք այլ խողովակներով իրականացված ծրագրերը:

«Կարեւոր է նաեւ, որ համաժողովի աշխատանքներին մասնակցում են հայտնի պետական հասարակական գործիչներ, զինվորականներ, բարերարներ, վերլուծաբաններ, գիտնականներ, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ աշխարհի շատ երկրներից: Նման ներկայացուցչական բազմազգ կազմը հանդիսանում է տարբեր երկրների եւ ժողովուրդների հետ երկխոսության հաստատման եւ ամրապնդման, բարեկամանական կապերի զարգացման հարթակ: Հայ ժողովուրդն ունի շատ բարեկամներ աշխարհով մեկ, եւ մենք բարձր ենք գնահատում այդ անկեղծ եւ անշահախնդիր ընկերությունը՝ այն համարելով մեծ եւ մնայուն հարստություն»,-ասաց Արցախի Հանրապետության նախագահը:

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով