ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան՝ ներկա գտնվելու երեկոյան մայրաքաղաք Աշգաբատում կայանալիք Ասիական հինգերորդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը: Մինչ այդ, Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Նախագահ Բերդիմուհամեդովը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը` հրավերն ընդունելու և Աշգաբատ ժամանելու համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բարձր մակարդակով կազմակերպված Ասիական խաղերը հաջողությամբ կանցկացվեն և համահունչ կլինեն խաղերի կարգախոսին: Թուրքմենստանի Նախագահը կարևորել է սպորտի և օլիմպիական շարժման դերը միջպետական կապերի ամրապնդման, ժողովուրդների միջև բարեկամության ու փոխըմբռնման հասնելու տեսանկյունից: Նախագահ Բերդիմուհամդովի համոզմամբ, դա կօգնի նաև ՄԱԿ-ին` հաջողությամբ կյանքի կոչելու կայուն զարգացմանը միտված համընդհանուր ռազմավարությունը:

Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-թուրքմենական հարաբերություններին և տարբեր ոլորտներում, այդ թվում` էներգետիկայի և տրանսպորտի, փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել բարձր մակարդակով Երևանում կայացած վերջին հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Երկկողմ հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը, այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ միասին, կհյուրընկալվի Թուրքմենստանի առևտրաարդյունաբերական պալատում, որտեղ Թուրքմենստանի Նախագահի կողմից կկազմակերպվի ընդունելություն: Ասիական հինգերորդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Աշգաբատի Օլիմպիական մարզադաշտում: Օլիմպիական գաղափարախոսության համաձայն անցկացվող այդ խաղերին մասնակցում են վաթսունհինգ երկրից հինգ հազարից ավելի մարզիկներ, ովքեր իրենց ուժերը չափելու են քսանմեկ մարզաձևերում: Ասիական հինգերորդ խաղերն անցկացվում են «Առողջություն, ներշնչանք, բարեկամություն» խորագրի ներքո:

Հայերեն العربية Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան