Հասարակական

ՀՌՀ-ի շրջանավարտը մեծ պահանջարկ ունի աշխատանքային շուկայում. Բուհը տոնեց հիմնադրման 20-ամյակը

6 րոպեի ընթերցում

 ՀՌՀ-ի շրջանավարտը մեծ պահանջարկ ունի աշխատանքային շուկայում. Բուհը տոնեց հիմնադրման 20-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական համալսարանում սեպտեմբերի 15-ին կազմակերպվեց բուհի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`գիտական խորհրդի հանդիսավոր նիստին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը և այլք:

Հանրապետության Նախագահը հոբելյանի կապակցությամբ ջերմորեն շնորհավորեց համալսարանի ղեկավարությանը, դասախոսներին, ուսանողներին և մաղթեց հաջողություններ:

«Իր հիմնադրման առաջին իսկ տարիներից համալսարանը դարձել է մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում լավագույններից մեկը: Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք այսօր մեկ անգամ ևս հիշել համալսարանի առաջին ռեկտոր, երջանկահիշատակ Լևոն Մկրտչյանին, ով հսկայական վաստակ ունի նորագույն ժամանակաշրջանում հայ-ռուսական բարեկամությունը ամուր պահելու շնորհակալ գործում: Նա ոչ միայն ջատագովն էր, այլ նաև մշակն էր այդ գաղափարի, և կարծում եմ, որ նրա գործունեության պսակը դարձավ հենց Հայ-ռուսական համալսարանի հիմնադրումը:

Ուրախ եմ, որ համալսարանը տարիների ընթացքում ամրացավ, առնականացավ և այսօր էլ շարունակում է մնալ մեր լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում: Ուրախ եմ, որ այսօր համալսարանում առկա է գիտելիքի կարոտ և գիտելիքը գնահատող ուսանողություն, բանիմաց պրոֆեսորադասախոսական կազմ և հմուտ ու մեծ մասնագիտական և քաղաքական ուղի անցած ղեկավարություն: Դահլիճում նստած շատ-շատերի հետ ես աշխատել եմ և ներսից գիտեմ այն դժվարությունները, որ ժամանակի ընթացքում հաջողվել է հաղթահարել»,- նշեց Նախագահը:

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի կարծիքով` այս 20 տարիների ընթացքում համալսարանը կարողացել է ստեղծել երկրում գիտակրթական արժեք, որն իր նախաձեռնություններով, հաջողություններով և ձեռքբերումներով հանդիսանում է հասարակության պարծանքը:

«Այդ հաջողությունների համար շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության Նախագահին, Կառավարությանը, Ռուսաստանի Դաշնությանը, որովհետև այս 20 տարիների ընթացքում մշտապես զգացել ենք նրանց կողմից աջակցությունը և համագործակցությունը: Կարող եմ փաստել, որ դրանց արդյունքում է ստեղծվել և կայացել մի շատ հետաքրքիր և բազմաբովանդակ կրթագիտական ու մշակութային կենտրոն, որը իր նմանը չունի Հանրապետությունում: Այն արտացոլում է թե հայ մշակույթի, պատմության և գիտության լավագույն ձեռքբերումները, թե ռուսական լավագույն ավանդույթները, ու թե երկու երկրների ավանդույթները կարողացել ենք համատեղել և ստանալ լավագույն արդյունքը»,- ընդգծեց Դարբինյանը:

Դարբինյանը նշեց, որ համալսարանն ունի ավելի քան 3 հազար ուսանող և տարեկան 500 շրջանավարտ, ովքեր բոլոր մասնագիտությունների գծով մեծ պահանջարկ ունեն շուկայում:

« Համալսարանն ապահովում է մասնագիտական և կրթական բարձր որակ: Այստեղ ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որտեղ հնարավոր չէ արդյունքի չհասնել: Մենք կարևորում ենք յուրաքանչյուր օրը: Աշխատելով համալսարանում՝ կարևորում ենք յուրաքանչյուր շփումը ուսանողների հետ: Մենք ունեն հրաշալի երիտասարդություն, որն առավելություն ունի մյուս բուհերի երիտասարդության նկատմամբ, որովհետև այն սերված է երկու մշակույթներից: Համալսարան ընդունվողը առնվազն պետք է տիրապետի երկու լեզվի, իսկ ավարտելուց հետո նրանք պարտավոր են տիրապետել երեք լեզվի. դա ոչ միայն մեր պահանջն է, այլ ժամանակից շուկայի: Այսօր մեր շրջանավարտը աշխատանքի ընդունվելու խնդիր չունի, որովհետև ցանկացած գործատու Հայաստանում և Հայաստանից դուրս ուղղակի վստահ է, որ Հայ-ռուսական համալսարանի դիպլոմն առաջին հերթին որակ է»,- շեշտեց Դարբինյանը:

ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլիկինը շնորհավորեց Հայ-ռուսական համալսարանի ուսանողներին և դասախոսներին բուհի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ և նշեց, որ համալսարանը դասվում է Հայաստանի առաջատար բուհերի շարքում:

«Համալսարանը դարձել է կրթական, մշակութային և գիտական կենտրոններից մեկը Հայաստանում: Շնորհիվ դարերից եկած ավանդույթների, ակադեմիական գիտության հետ սերտ կապի և բազմաթիվ գիտակրթական ծրագրերի իրականացման արդյունքում համալսարանին հաջողվեց մեծ հեղինակություն ձեռք բերել Հանրապետությունում: Շրջանավարտների հաջողությունները և իրենց պահանջարկը աշխատանքային շուկայում համալսարանի աշխատանքի որակի առաջին չափորոշիչն են: Հայ-ռուսական համալսարանը երիտասարդ, հեռանկարային և դինամիկ բուհ է, որը նաև համարվում է ռուսաց լեզվի և մշակույթի հիմնական տարածողներից մեկը»,- ասաց Վոլինկինը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց համալսարանի պատմության մասին ֆիլմ:

Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվեցինպետական բարձր պարգևներով:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում