Life

Մեծ Բրիտանիայում սատկել Է աշխարհի ամենածեր կատուն

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում սատկել Է աշխարհի ամենածեր կատուն
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում սատկել Է Նաթմեգ անունով աշխարհի ամենածեր կատուն, որը 32 տարեկան Էր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mirror հրատարակությունը:

Շնչուղիների բորբոքում տարած կենդանին սաստիկ տանջվում Էր սրտի անբավարարությունից, եւ նրա տերերը՝ Լիզ եւ Յան Ֆինլեյները, որոշում են ընդունել դիմել մահաբեր միջոցի:

Լիզը եւ Յանը կատվին իրենց այգում հայտնաբերել Էին 1990 թվականին: Անասնաբուժական կլինիկայում որոշել են, որ Նաթմեգն այդ պահին եղել Է արդեն հինգ տարեկան: Այդ ժամանակվանից ամուսինները երկար տարիներ չեն բաժանվել կատվից:

«Նա գիտեր՝ որտեղ իր համար լավ կլինի, եւ նա հատկապես սիրում Էր իմ կնոջը: Նա մեր կատուն չԷր, մենք Էինք նրա մարդիկ, եւ նա երբեք թույլ չԷր տալիս այդ մասին մոռանալ: Կարծում եմ՝ դա Է նրա երկար կյանքի գաղտնիքը»,-հրատարակությանը պատմել Է Յան Ֆինլեյը:

Նաթմեգից առաջ մոլորակի ամենածեր կատվի տիտղոսը պատկանում Էր 30-ամյա Սքութերին՝ ԱՄՆ-ից, ինչի մասին ավելի վաղ հայտնել Է New straits times հրատարակությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում