Երևանյան բեսթսելեր 4/78. Պետեր Շտամի և Գի դը Մոպասանի գրքերը մեր ցանկում են

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը այս շաբաթ կրկին գլխավորում էՄարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»ստեղծագործությունը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:Շուտով գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվելու:

Ինչպես նախորդ շաբաթներին, այնպես էլ այս անգամԷդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ»ժողովածուն երկրորդն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Երրորդ հորիզոնականում է հայտնվել ֆրանսիացի հանրահայտ գրողԳի դը Մոպասանի «Ընտիր նովելներ»գիրքը, որում ներառվել են նրա լավագույն գործերը: Մոպասանը Ֆրանսիայի առօրյա կյանքը նկարագրող բազմաթիվ պատմվածքների, վիպակների և վեպերի հեղինակ է։ Հայերեն են թարգմանվել և հրատարակվել նրա բազմաթիվ ստեղծագործություններ:

Իր դիրքերը բարելավել և չորրորդ տեղն է բարձրացել ամերիկյան գրականության դասականՖրենսիսՍքոթՖիցջերալդի«ՄեծնԳեթսբին», որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը: Գրքի հիման վրա նկարահանված կինոնկարը մեծ հաջողություն է ունեցելկինոարվեստում:

Հինգերորդ հորիզոնականումբրազիլացի գրողՊաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը»լավատեսական շեշտադրմամբհանրահայտ ու սիրվածվեպն է: Այս ստեղծագործությունն այն բացառիկ գրքերից է, որը թարգմանվել է աշխարհի 67 լեզուներով և հրատարակվել 117 երկրում: Բրազիլիայում վեպը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»վերադարձել է մեր ցանկ և զբաղեցրել վեցերորդ տեղը: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել1890թվականիհուլիսին անգլիական թերթերից մեկում։

Մեր աղյուսակի պատվավոր յոթերորդ հորիզոնականն է զբաղեցրելՍտեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ»գիրքը, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

Ութերորդ հորիզոնականումԴենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար»գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի1959 թվականիապրիլյան համարում։ Արժանացել է«Հյուգո»մրցանակի՝ որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրամշակել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը՝ որպես1966 թվականիլավագույն վեպ։

Իններորդ տեղում նոր գիրք է հայտնվել:Պետեր Շտամի «Ագնես»ստեղծագործությունը պատմում է սիրո մասին: Սովորական թվացող սիրավեպն անկանխատեսելի ընթացք է ստանում, երբ հեղինակը, այդպես էլ անհայտ մնալով ընթերցողին, սկսում է գրել իր և իր սիրուհու` Ագնեսի հանդիպման պատմությունը` հենց նրա խնդրանքով և հավանությամբ: Նրանք տարբեր կերպ են հիշում հանդիպումը: Ավելին, հասնելով ներկային, երկու զուգահեռ սիրավեպերը` գրվողն ու «իրականը», սկսում են հակասել իրար:

Արդյո՞ք պատմության ավարտը ճակատագրական պատասխան է Ագնեսի ներքին ու մթին հարցերին:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ջոն Գրինի«Աստղերն են մեղավոր»ստեղծագործությունը:Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի թերեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06), «Զանգակ» (23-25-28) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 30
2 0

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 20
3 Նոր

Գի դը Մոպասան

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 15
4 +4

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 9
5 -2

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 6
6 *

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 6
7 *

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 6
8 *

Դենիել Քիզ

«Ծաղիկներ Էլջերնոնի համար»

Անտարես 5
9 Նոր

Պետեր Շտամ

«Ագնես»

Զանգակ 5
10 *

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ Պրինտ 5

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում