Պաշտոնական

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին ծննդյան օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Պետական և քաղաքական գործունեության հարուստ փորձը, որին Դուք, անկասկած, տիրապետում եք, դրված ուղենիշներին հասնելու Ձեզ հատուկ նպատակասլացությունը Ձեզ արժանացրել են խորը հարգանքի հայրենակիցների շրջանում և բարձր հեղինակության արտերկրում:

Կցանկանայի կրկին երախտագիտությամբ նշել մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում Ձեր անձնական ներդրումը, առևտրատնտեսական, ներդրումային և մշակութային-հումանիտար ոլորտներում հայ-ռուսական պայմանավորվածությունների իրականացման գործում Ձեր հետևողականությունը:

Ձեզ հետ հանդիպումները միշտ ունենում են գործնական և անձնական շփման բաց, վստահելի բնույթ: Ուրախ կլինեմ կրկին ողջունել Ձեզ Երևանում՝ Հայաստան կատարելիք Ձերպաշտոնական այցի ընթացքում:

Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, մաղթում եմ Ձեզ և Ձեր հարազատներին քաջառողջություն, երջանկություն և բարօրություն»,- iնչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում