Տարածաշրջանային

Արցախի հարցը ՄԻԵԴ-ում քննարկումից հետո կտեղափոխվի քաղաքական հարթություն. Կոստանյան

4 րոպեի ընթերցում

Արցախի հարցը ՄԻԵԴ-ում քննարկումից հետո կտեղափոխվի քաղաքական հարթություն. Կոստանյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վարույթների ընթացքում առաջին ձևաչափն է, որ հայկական կողմը քննարկման առարկա է դարձրել Արցախի կարգավիճակի և դրանից բխող հարցերի լուծումը:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը: «Այս պահին ՄԻԵԴ-ում բավական վճռական փուլ է սկսվել, քանի որ այնտեղ կան թե ապրիլյան պատերազմի գործողությունների մասին հայցը, թե Արցախում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտ Ասկերովի հայցը։ Այդ հարցերի շրջանակում մենք քննարկում ու ներկայացնում ենք բոլոր այն փաստարկները, որոնք, ըստ էության, հիմնավորում են, որ Արցախի Հանրապետությունը ունի պետությանը վերաբերող ու պետությանը բնութագրող բոլոր հատկանիշներն անխտիր։ Սա իր ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական հետևանքն է ունենում ։ Ինչո՞ւ։ Որովհետև Եվրոպական դատարանի վճիռները կատարվում են Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից, իսկ Նախարարների կոմիտեն արդեն քաղաքական մարմին է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կոստանյանը:

Կոստանյանը հիշեցրեց, որ ինքը ԵԽ նախարարների կոմիտեում հայաստանյան պատվիրակության ղեկավարն է և հավելեց, որ իրավական ընթացակարգերով քննարկումներից հետո հարցն անմիջապես կտեղափոխվի քաղաքական հարթություն, այսինքն՝ ԵԽ նախարարների կոմիտե։ «Այս աշուն և հաջորդ գարնանը բավականին ակտիվ փուլ ենք մտնում հենց այդ մարմիններում աշխատանքի համատեքստում և ավելի ուշ այդ հարցի հետ կապված մանրամասներ կներկայացնենք», - հավելեց պատգամավորը:

Կոստանյանը չբացառեց, որ այդ ճանապարհին կարող են խոչընդոտներ լինել: «Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ մեր հարևան երկիրը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներն է գործադրում ոչ միայն խոչընդոտելու, այլև հակառակ արդյունքներն ապահովելու համար։ Բայց ձեզ հիշեցնեմ մի քանի ամիս առաջվա դեպքը, երբ Նախարարների կոմիտեում քվեարկության դրվեց Չիրագովի և Սարգսյանի վերաբերյալ վճիռների կատարման վերաբերյալ Կոմիտեի որոշումը, և 36 պետություն պաշտպանեցին Հայաստանի դիրքորոշումը, իսկ Ադրբեջանի առաջարկած փոփոխություններին կողմ էր միայն… Ադրբեջանը։ Անգամ Թուրքիան ձեռնպահ քվեարկեց։ Այսինքն՝ մենք շատ հետաքրքիր գործընթացի մեջ ենք ու անելու ենք առավելագույնը՝ անկախ նրանից, թե դիմացի կողմը ինչ չափով է խոչընդոտում», - ընդգծեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:

Հարցին, թե ի՞նչ գործընթացներ կան ՄԻԵԴ-ում ապրիլյան պատերազմի օրերին Թալիշում Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների հայցերի մասով, Կոստանյանը պատասխանեց. «Այդ բոլոր հանցագործությունների հետ կապված՝ եվրոպական դատարան բազմաթիվ հայցեր են ներկայացված, և Հայաստանը՝ որպես երրորդ կողմ, ներգրավված է: Մեր հիմքերը բավականին անխոցելի են, ապացույցները՝ ամբողջական: Դրանք իրենց ամբողջության մեջ հիմնավորում են, որ ապրիլյան պատերազմի գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել են ոչ միայն կյանքի իրավունքի դեմ, այլև խոշտանգումների, գույքի վնասման դեպքեր, այսինքն՝ մարդու իրավունքների խախտման մի ամբողջ համալիր»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Քաղաքականություն

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում