ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Միսսուրիի նահանգի Կանզաս-Սիթի քաղաքի բնակիչներից մեկը, փորձելով առաջարկություն անել իր սիրեցյալին, պատահաբար նշանի մատանին ձեռքից գետն Է գցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը, հայտնել Է UPI-ն:
Տղամարդը կնոջը բերել Է զբոսայգու գեղատեսիլ փոքրիկ կամրջի վրա, ծնկի իջել նրա առջեւ, բացել մատանու տուփը եւ հենց այդ պահին Էլ ձեռքից գցել այն: Զարդը գլորվել Է կամրջի վրա եւ ընկել տախտակների արանքից:
Սիրահարների ընկերները նետվել են գետը, բայց չեն կարողացել գտնել կորցրածը: Նշանի կորած մատանին արժեր չորս հազար դոլար:
Լուսանկարիչ Սթեյսի Դեբնին տեղի ունեցած նկարահանել Է տեսանյութում: Facebook-ում հրապարակված հոլովակը դիտել են ավելի քան 100 հազար անգամ: