Ինովացիա

NASA-ում վստահ են, որ դեպի Մարս գիտարշավը կարող Է կայանալ առաջիկա 20 տարում

2 րոպեի ընթերցում

NASA-ում վստահ են, որ դեպի Մարս գիտարշավը կարող Է կայանալ առաջիկա 20 տարում
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու թռիչքը դեպի Մարս կարող Է կայանալ առաջիկա 20 տարում: Այս վստահությունը հայտնել Է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) տնօրենի օգնական Թոմաս Զուրբուքենը, որը գիտական առաքելության պատասխանատուն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Blick թերթում հրապարակված հարցազրույցում Զուրբուքենը, որը ծնունդով Շվեյցարիայից Է եւ Բեռնի համալսարանի շրջանավարտ, հայտարարել Է. «Միանգամայն հնարավոր Է, որ առաջիկա 20 տարվա ընթացքում մենք կարողանանք մարդիկ ուղարկել Մարս»: Հավանաբար, դա տեղի կունենա 2030-ական թվականներին, հավելել Է նա՝ պարզաբանելով, որ ժամկետները կախված են NASA-ի եւ նրա գործընկերների բյուջեից:

Դրա հետ մեկտեղ, որպեսզի գիտարշավը կայանա, պահանջվում Է լուծել տեխնիկական բնույթի մի շարք խնդիրներ: «Մենք տակավին չափազանց դանդաղ ենք աշխատում,- ասել Է Զուրբուքենը:- Մենք պետք Է մշակենք շատ ավելի արագընթաց հրթիռներ: Երկրորդ, կենսագործունեության ապահովման համակարգերը պետք Է լինեն ավելի արդյունավետ, քան ներկայիս տիեզերակայանում: Դրանք պետք Է լինեն ավելի հուսալի, քանի որ մենք չենք կարող դրանք արագորեն նորոգման ուղարկել: Մենք լիակատար կտրվածության մեջ կլինենք մի քանի տարի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում