Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան
1 րոպեի ընթերցում
![Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/09/904980.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այց կկատարի Ռուսաստան՝ Սոչի: Ինչպես հաղորդում Է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Mehr News Agency-ն:
Հաղորդվում է, որ Զարիֆի կողմից ղեկավարվող պատվիրակության՝ վաղն առավոտյան Ռուսաստանի Սոչի քաղաք կատարելիք այցի շրջանակներում իրանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ: