Պետական բյուջեի հարկային եկամուտները ավելացել են 70.8 միլիարդ դրամով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի կողմից սեպտեմբերի 11-ին Ազգային Ժողովում քննարկման է դրվել Հայաստանում արտադրության համար ցանկացած սարքավորման կամ հումքի ներմուծումից ավելացված արժեքի հարկումը 2018 թվականից չեղյալ համարելու նախագիծը: ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքով` այս նախաձեռնությունը միտված է ներդրումային միջավայրի բարելավմանը և տնտեսավարողներին լրացուցիչ միջոցներով ապահովելուն:

«Առաջնորդվելով կառավարության ծրագրով` Պետական եկամուտների կոմիտեն մեկ տարվա ընթացքում նախաձեռնել է բարեփոխումներ, որոնք ուղղված են եղել ինչպես ներդրումային միջավայրի բարելավման նպատակով հարկային արտոնությունների ընդլայնմանը, այնպես էլ մաքսային ընթացակարգերի պարզեցմանը և ստվերի դեմ պայքարին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց Վախթանգ Միրումյանը:

Նրա խոսքով` ստվերային տնտեսության ծավալների կրճատման ուղղությամբ իրականացվող հետևողական աշխատանքի արդյունքում հաջողվել է 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի օգոստոս ապահովել ավելի քան 1 տրիլիոն 139 միլիարդ դրամ հարկային և մաքսային եկամուտներ, ինչը 6.6 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:

«Այսինքն` վերջին մեկ տարվա ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է ավելի քան 70.8 միլիարդ դրամով: Ընդ որում, առանց ԱԱՀ վերադարձի գումարների եկամուտները կազմել են ավելի քան 1.08 տրիլիոն դրամ, ինչը մոտ 6.2 տոկոսով կամ 62.9 միլիարդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածը»,- ասաց Միրումյանը:

Հայերեն English Русский

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը