Սիրիահայ Ասմարյանները Արցախում էկզոտիկ ծառերով այգի են հիմնել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայ Ասմարյան եղբայրները Ստեփանակերտից մոտ 10 կմ հեռավորությամբ էկզոտիկ ծառերով այգի են հիմնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը: Շուրջ 14 հեկտար տարածքում Ասլանյանները տնկել են ավելի քան 25 ծառատեսակ, և ամեն մրգատու ծառից՝ մի քանի ենթատեսակ, այդ թվում կիտրոն, կիվի, պամելա, նարինջ, մանդարին, կակտուս, ձիթապտուղ, մայրու ընկույզ, նուշ, շագանակ և մեր տարածաշրջանում քիչ թե շատ տարածված տարբեր մրգերի (դեղձ, ծիրան, խնձոր, տանձ, նուռ, թութ, խաղող և այլն) նոր տեսակներ:

«Նրանք օրինակելի այգեգործներ են Արցախում, և արդեն ոմանք, հետևելով նրանց օրինակին, սկսում են համարձակվել նոր ծառատեսակներ փորձել իրենց այգիներում: Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում նրանց ազդեցությունը կմեծանա, և Արցախում գրեթե բոլորը չեն պնդի, որ այստեղ նույնիսկ ծիրան չի աճում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է Բեգլարյանը:

Հայերեն Русский

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը