Արցախ

Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի ԿԳՆ գիտության պետական կոմիտեի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի ԿԳՆ գիտության պետական կոմիտեի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության զարգացմանը եւ տվյալ ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի եւ Արցախի համապատասխան կառույցների միջեւ փոխգործակցությունը՝ այն արժեւորելով մեր հանրապետությունում գիտության հետեւողական զարգացման տեսանկյունից:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Սլավա Ասրյանը, Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Ստեփան Դադայանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում