Սպորտ

Արագ շախմատում ինձ հաջողվեց շփոթեցնել Հոու Յիֆանին. Լևոն Արոնյան

1 րոպեի ընթերցում

Արագ շախմատում ինձ հաջողվեց շփոթեցնել Հոու Յիֆանին. Լևոն Արոնյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը խոսել է կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանի դեմ տոնած հաղթանակի մասին:

«Գավաթի խաղարկության երկրորդ փուլը միշտ էլ դժվար է լինում: Հոու Յիֆանը լավ էր նախապատրաստվել: Ակնհայտ էր, որ նա վերելք է ապրում: Սակայն արագ շախմատում ինձ հաջողվեց շփոթեցնել նրան: Բայց նա հրաշալի խաղաց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Արոնյանը:

Թբիլիսիում կայացավ աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ շրջանի թայ-բրեյքը, որում Լևոն Արոնյանը 3-1 հաշվով առավելության հասավ Չինաստանը ներկայացնող աշխարհի ուժեղագույն կին շախմատիստուհի Հոու Յիֆանի նկատմամբ: 3-րդ շրջանում Արոնյանի մրցակիցն է լինելու Մաքսիմ Մատլակովը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում