Տարածաշրջանային

Եվրոպական միությունը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում «Թուրան» գործակալության տնօրենի ձերբակալության կապակցությամբ

4 րոպեի ընթերցում

Եվրոպական միությունը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում «Թուրան» գործակալության տնօրենի ձերբակալության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանդես գալով ԵԱՀԿ հերթական նտաշրջանի ժամանակ՝ Եվրամիության ներկայացուցիչն անդրադարձել է ադրբեջանցի լրագրող, «Թուրան» անկախ լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի ձերբակալության գործին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

ԵԱՀԿ նիստում անդրադառնալով այս ձերբակալությանը՝ Եվրամիությունը խոր մտահոգություն է հայտնել և քննադատել Ադրբեջանի իշխանությունների արարքը:

Հայտարարության մեջ ԵՄ-ն նշել է, որ միանում է ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի եւ ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարություններին` Ադրբեջանին կոչ անելով կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որը պաշտպանում է խոսքի եւ տեղեկատվության ազատության իրավունքը:

«Մենք Ադրբեջանի կառավարությունից խստորեն պահանջում ենք հետեւել օրենքի գերակայության վերաբերյալ իր ստանձնած պարտավորություններին եւ ապահովել Մեհման Ալիեւի արդար դատաքննության իրավունքը: Այս պարտավորությունների հանդեպ հարգանքը ժողովրդավարական հասարակության հիմքն է»,- նշված է ԵՄ հայտարարության մեջ:

ԵՄ ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում արած հայտարարությամբ Ադրբեջանի իշխանություններից պահանջել է նաև ազատ արձակել Մեհման Ալիևին:

«Մենք Ադրբեջանին կոչ ենք անում սերտ համագործակցել միջազգային կառույցների հետ, որոնք պահանջում են անհապաղ ազատ արձակել Մեհման Ալիեւին եւ երաշխավորել, որ Մեհման Ալիեւի հիմնարար ազատությունները ապագայում չեն խախտվի»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը:

Եվրամիությունը մայիսին մտահոգություն էր հայտնել Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակման, ինչպես նաև այդ երկրի իշխանությունների կողմից լրագրողներին և իրավապաշտպաններին քաղաքական շարժառիթներով ձերբակալելու պրակտիկայի վերաբերյալ:

ԵՄ հայտարարությունը հրապարակվել էր այն բանից հետո, երբ 2017-ի մայիսի 12-ին Ադրբեջանում արգելափակվել էին մի շարք ինտերնետային ԶԼՄ-ների և հեռուստաալիքների կայքեր:

2015-ի ապրիլից ի վեր Եվրախորհրդի լրագրողների անվտանգության օժանդակման հարթակը գրանցել է Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակելու 29 դեպք:

Լրագրողըկալանավորվելէրօգոստոսի 28-ին՝հարկայինխնդիրներունենալուպատրվակով:

Ադրբեջանիհարկայիննախարարությանհարկայինհանցագործություններինախաքննությանդեպարտամենտըօգոստոսի 16-իառավոտյանլայնամասշտաբխուզարկությունէրսկսել «Թուրան»-ում:

Մինչայդգործակալությունումհարկայինաուդիտէրմեկնարկել:Աուդիտիարդյունքումհարկայինը «Թուրան»-իններկայացրելէր 37հազարմանաթիպարտք,որըգործակալությունըպետքէվճարի:Հարկայինիհիմնավորմամբ`գործակալություննիրեկամուտներըպակասէցույցտվել,որպեսզիքիչհարկվճարի: «Թուրան»գործակալություննիրհերթինհայտնելէր,որգործակալություննանօրինականոչինչչիարել,ևհարկայինիայսքայլերնուղղվածեն «Թուրանի»գործունեությանխափանմանը:Հարկայինհանցագործություններինախաքննությանդեպարտամենտը 2017-իօգոստոսի 7-ին «Թուրան»գործակալությանդեմքրեականգործէրհարուցել,ևնախաքննությունէրընթանում:

ՄեհմանԱլիևինսպառնումէ 7տարվաազատազրկում:

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Քաղաքականություն

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում