Life

Շվեյցարիայի ամենափոքր գյուղը կվերածեն հյուրանոցի

2 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի ամենափոքր գյուղը կվերածեն հյուրանոցի

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիչինոյի կանտոնի Կորիպո գյուղը, որը համարվում Է Շվեյցարիայի ամենափոքր գյուղը, վերածելու են հյուրանոցի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC-ն:

Նշվում Է, որ ավելի քան 600 տարի առաջ հիմնադրված այս գյուղը կորցրել Է գրեթե ողջ բնակչությանը: 19-րդ դարում այստեղ ապրում Էր 300 մարդ, այսօր՝ 16, ներառյալ գյուղապետը: Գյուղում չկան ոչ դպրոց, ոչ խանութ: Տեղի բոլոր բնակիչները թոշակառուներ են:

Կորիպոն պահպանելու համար իշխանությունները որոշել են այստեղ ստեղծել այսպես կոչված «ցիրուցան հյուրանոց» (albergo diffuso), որը ենթադրում Է զբոսաշրջիկների տեղավորում տեղի բնակիչների լքված կամ դատարկ մնացած տներում: Դրա համար շենքերը կարգի կբերվեն, կվերականգնվեն, եթե դա անհրաժեշտ Է, եւ կսարքավորվեն սանհանգույցներով ու ջրատարով: Նշվում Է, որ նոր հյուրանոցի գրանցման գոտին կտեղավորվի տեղի բարում:

Տիչինո կանտոնի զբոսաշրջության տնօրեն Էլիա Ֆրապոլին ասում Է, որ գյուղը կդառնա հանգստի հիանալի ուղղություն, որտեղ կարելի Է թաքնվել 21-րդ դարի կյանքից: «Դա հիանալի վայր Է այն բանի համար, ինչը մենք անվանում ենք թվային դետոքսիկացիա»,-նշել Է նա:

Նշվում Է, որ նախապատրաստական բոլոր աշխատանքների անցկացման համար կպահանջվի որոշակի ժամանակ, համենայն դեպս, մեկ տարուց ոչ պակաս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում