Սուրեն Կարայանն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինի գլխավորած պատվիրակությանը:

Սուրեն Կարայանը և Գլեբ Նիկիտինը քննարկել են երկու երկրների արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինն ընդգծել է, որ հայկական կողմի հետ համագործակցությունն իրենց առաջնահերթ ուղղություններից է։

Կողմերն անդրադարձել են գյուղտեխնիկայի ապահովման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։

Նախարար Կարայանը նշել է, որ մեծ է համագործակցության ներուժը հատկապես ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում, և անհրաժեշտ է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել։

Սուրեն Կարայանը և Գլեբ Նիկիտինը քննարկել են թեթև արդյունաբերության ոլորտի համագործակցությունը։ Գլեբ Նիկիտինը նշել է, որ այս ոլորտում արդյունավետ կլինի համատեղ արտադրությունների հիմնումը և արտահանումը երրորդ երկրներ։ Կողմերը պայմանավորվել են թեթև արդյունաբերության ոլորտի երկու երկրների գործարարների երկխոսության համար հարթակ ստեղծել՝ քննարկելու համատեղ գործունեության հնարավորությունները գործնական մակարդակում։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ներկայացրել է նաև արդյունաբերողներին առաջարկվող լայն հնարավորությունները՝ ստեղծվող «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։

Նախարարը և ՌԴ նախարարի առաջին տեղակալն ընդգծել են դեպի երրորդ երկրներ ընդհանուր արտահանման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Սուրեն Կարայանը, Գլեբ Նիկիտինը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը քննարկել են նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի կազմակերպմանն ուանցկացմանն առնչվող հարցեր, հստակեցվել է համաժողովի օրակարգը։

Հայերեն English Русский

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը