ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախում ականազերծմանն աջակցելու Վալադաոյի առաջարկը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 7-ին ընդունել է կոնգրեսական Դևիդ Վալադաոյի կողմից առաջարկվող առաջարկը, որը նախատեսում է ԱՄՆ 2018 թվականի ֆիսկալ տարում աջակցել Արցախում ականազերծմամբ զբաղվող HALO Trust ոչ կառավարական կազմակերպությանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից:

Վալադաոյի առաջարակը ներառվել է 2018 թվականի ֆիսկալ տարվա արտաքին օգնության հատկացման ծրագրում, որը, որպես ավելի մեծ՝ H.R. 3354 բանաձևի մաս քվեարկության կդրվի սեպտեմբերի 8-ին:

«Ցավալի իրողություն է այն, որ Լեռնային Ղարաբաղի ընտանիքները ամեն օր ապրում են ականների պայթելու վտանգի տակ: Ես լավատեսական եմ տրամադրված, որ իմ առաջարկով նախատեսվող գումարային հատկացման պարագայում մինչև 2020 թվականը տարածաշրջանն ականազերծվի, և ընտանիքները կարողանան հանգիստ ապրել՝ առանց ականների հետ կապված դժբախտ պատահարների վտանգի»,- առաջարկի ընդունումից հետո ասել է Վալադաոն:

Առաջարկի ընդունմանն աջակցել են նաև կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Ադամ Շիֆը, Ֆրենք Փալոնեն և Ջեքի Սփայերը: «Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման աշխատանքներին Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերված աջակցությունը մեծապես օգնել է HALO Trust-ին 2000 թվականից մաքրել տարածքն ականներից ու այլ պայթյունավտանգ սարքերից: Այս աջակցությունը կօգնի HALO Trust-ին իրենց վերժնաժամկետին՝ 2020 թվականին ավարտել այս կարևոր աշխատանքը»,- նշել է Փալոնեն:

Վալադոն ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովի անդամ է: Նա ներկայացնում է Կալիֆորնիայի 21-րդ ընտրատարածքը, որն ընդգրկում է Սան Խուակինի հովիտը, որտեղ հազարավոր հայեր են բնակվում: Կոնգրեսական Վալադոն երկար ժամանակ է, ինչ աջակցում է Արցախում ականազերծման համար ԱՄՆ-ի կողմից ֆինանսական աջակցության տրամադրմանը: Նա ջանքեր է գործադրել, որպեսզի 2018թ-ի ֆիսկալ տարում ԱՄՆ շարունակի աջակցել Արցախում ականազերծմամբ զբաղվող HALO Trust ոչ կառավարական կազմակերպությանը, որ 2006թ-ից ի վեր աշխարհով մեկ ոչնչացրել է 8733 հակահետևակային, 2584 հակատանկային ականներ, 12423 կասետային ռումբեր, 180858 միավոր հրազեն և 48572 այլ պայթուցիկներ:

Հայերեն English Русский

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել