Տարածաշրջանային

ԱՄՆ պետդեպարտամենտը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել «Թուրան»-ի տնօրենին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետդեպարտամենտը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել «Թուրան»-ի տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետդեպարտամենտն անդրադարձել է Ադրբեջանում հարկերից խուսափելու մեղադրանքով ձերբակալված և 3 ամսվա ազատազրկման ենթարկված «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի գործին և Ադրբեջանի իշխանություններից պահանջել ազատ արձակել նրան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի անկախ մամուլի վերջին ներկայացուցիչ հանդիսացող «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի ձերբակալությամբ, ով օգոստոսի 24-ին ձերբակալվել և ենթարկվել է 3 ամսվա ազատազրկման: «Թուրան»-ի դեմ կատարվող քայլերը, այդ թվում գործակալության բանկային հաշիվների սառեցումը, չափազանց մտահոգիչ են»,- նշել է ԱՄՆ պետդեպի խոսնակը: Պաշտոնյան նշել է նաև, որ Ադրբեջանում հստակորեն սահմանափակվում է նաև խոսքի ազատությունը:

«Ադրբեջանի կառավարությունը մայիսին որոշում կայացրեց արգելափակել «Ազատություն» ռադիոկայանի և այլ անկախ լրատվամիջոցների ինտերնետային կայքերը: Այս ամենը Ադրբեջանի կառավարությունն անում է խոսքի ազատությունը սահմանափակելու համար: Ներկայումս Ադրբեջանում առկա են արտահայտվելու ազատության ամբողջական սահմանափակման բոլոր միտումները»,- հավելել է նա:

ԱՄՆ-ը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է հետևել ԵԱՀԿ միջազգային պարտավորություններին և հիմնարար ազատություններին, ազատ արձակել Մեհման Ալիևին և քաղաքական շարժառիթներով ձերբակալված մյուս անձանց:

Ադրբեջանում օգոստոսի 24-ին ձերբակալվել է անկախ «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը:

ԶԼՄ-ների հաղորդմամբ` Մեհման Ալիևը ձերբակալվել է հարկերից խուսափելու կասկածանքով:

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Քաղաքականություն

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում