Միջազգային

ԱՄՆ-ում հազարավոր զինծառայողների են տարհանում «Իրմա» փոթորկի պատճառով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում հազարավոր զինծառայողների են տարհանում «Իրմա» փոթորկի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի շուրջ հինգ հազար զինծառայողներ, քաղաքացիական ծառայողներ եւ նրանց ընտանիքների անդամներ կտարահանվեն ռազմածովային օդուժի՝ Ֆլորիդայից հարավ ընկած «Քի-Ուեսթ» ռազմակայանից՝ «Իրմա» փոթորկի մոտենալու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաաալիքը:

Սպասվում Է, որ ռազմակայանում կմնա շուրջ 50 – 60 մարդ անհետաձգելի գործեր կատարելու համար: Բացի դրանից, տարահանում կարող Է կատարվել նաեւ տարածաշրջանի այլ ռազմական օբյեկտներում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել Ֆլորիդայի նահանգում եւ ԱՄՆ-ի անդրծովյան տարածքներում՝ Պուերտո Ռիկոյում եւ Վիրգինյան կղզիներում՝ «Իրմա» փոթորկի մոտենալու պատճառով:

«Իրմա» փոթորիկն արդեն հասել Է հինգերորդ՝ առավելագույն կատեգորիային, այն համարում են առնվազն վերջին տասնամյակում ամենահզոր փոթորիկն Ատլանտյան օվկիանոսում: Այն ավելի ուժեղ Է «Հարվի» փոթորկից, որն օգոստոսի վերջին մոլեգնեց Տեխասի ծովեզերքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում