Բելառուսում նշվել է Արցախի անկախության հռչակման 26-ամյա հոբելյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սեպտեմբերի 4-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց Արցախի անկախության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին ներկա էին հայ համայնքային հասարակական և մշակութային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Բելառուսի հայ գործարարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ելույթով հանդես եկավ Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով նշեց, որ Արցախի ժողովուրդն իրեն պարտադրված պատերազմում հաստատել է անկախ հայրենիք ունենալու իր անվիճելի իրավունքը և կենսագործունեության բոլոր ոլորտներում հետագա շարունակական նվաճումներով ապացուցել ժամանակակից պետություն կառուցելու իր կարողությունը:

ՀՀ դեսպանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Ադրբեջանն ակտիվ քարոզարշավ է իրականացնում՝ շփման գծում լարվածությունը պահպանելու և հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի իրական պատկերը խեղաթյուրելու նպատակով: ՀՀ դեսպանը հորդորեց հայ համայնքի ներկայացուցիչներին առավել ակտիվ աշխատանքներ տանել տարբեր հարթակներում՝ պատմական ճշմարտությունը ներկայացնելու համար:

Դեսպան Եսայանը հատուկ երախտագիտությամբ հիշատակեց անկախության ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած հերոսներին և ընդգծեց Արցախի հետագա ամրապնդման և հզորացման կարևորությունը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից:

Հայերեն العربية English Русский

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին

Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

ՀԷՑ–ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է վճարել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավելի հարկեր և տուրքեր

Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ