Արցախ

Սանկտ Պետերբուրգում նշվել է Արցախի անկախության 26-րդ տարեդարձը

2 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգում նշվել է Արցախի անկախության 26-րդ տարեդարձը
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ նշել է Արցախի անկախության 26-րդ տարեդարձը, որի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում հնչեցվել է հովվապետական մաղթանք, այնուհետև համայնքային «Վերնատուն» մշակութային կենտրոնում կայացել Արցախի անկախության 26-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ելույթով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով շնորհավորել է ներկաներին Արցախի անկախության տոնի առթիվ: ՀՀ գլխավոր հյուպատոսը նշել է, որ արցախցիների տոնը համայն հայության տոնն է, քանի որ անկախության տարիների նվաճումները ձեռք են բերվել համայն հայության միասնականության շնորհիվ: Հրայր Կարապետյանն իր ելույթում անդրադարձել է արցախյան ազատամարտին, ինչպես նաև ներկայացրել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն ու մոտեցումները հիմնահարցի կարգավորման վերաբերյալ:

Ելույթներով հանդես են եկել նաև Ռուսաստանի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պողոս աբեղա Վարդանյանը, ԱՊՀ երկրներից փախստական և տեղահանված երեխաների «Լաստոչկա» միջազգային կենտրոնի տնօրեն Ադելինա Մնացականովան, գիտական և մշակութային հայտնի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ:

Միջոցառումների շարքը եզրափակվել է Արցախի անկախության 26-րդ տարեդարձին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում