Ամերիկացի դեռահասը գերազանցել Է Ռուբիկի խորանարդիկի հավաքման համաշխարհային ռեկորդը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնհինգամյա ամերիկացի Փատրիկ Փոնսը Ռուբիկի խորանարդիկի հավաքման նոր համաշխարհային ռեկորդ Է սահմանել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:
Վիրջինիայում տեղի ունեցած մրցումների ժամանակ Փոնսին հաջողվել Է գլուխկոտրուկը հավաքել 4,69 վայրկյանում: Ինչպես խոստովանել Է նոր համաշխարհային ռեկորդակիրը, ինքը շփոթահար վիճակում Էր, երբ իմացել Է իր արդյունքը:
Ավելի վաղ համաշխարհային ռեկորդը պատկանում Էր ավստրալացի Ֆելիքս Զեմդեգսին, որը Ռուբիկի խորանարդիկը հավաքել Է 4,73 վայրկյանում:
Ռուբիկի խորանարդիկն ստեղծել Է հունգարացի քանդակագործ եւ ճարտարապետության դասախոս Էռնե Ռուբիկն անցյալ դարի 80-ական թվականներին: Տարեկան աշխարհում վաճառվում Է շուրջ 10 միլիոն այդպիսի խաղալիք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: