Վրաստանի նախագահի կինը երեխա Է ունենալու
1 րոպեի ընթերցում
![Վրաստանի նախագահի կինը երեխա Է ունենալու](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/09/904137.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի կինը՝ Մակա Չիչուան, երեխա Է ունենալու: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս ուրախալի լուրը Imedi հեռուստաալիքին հայտնել են պետության ղեկավարի վարչակազմում:
Նախագահն ու նրա կինը՝ նկարչուհի, վիզաժիստ եւ դերասանուհի Մակա Չիչուան, իրենց հարաբերություններին պաշտոնական բնույթ են տվել 2014 թվականի սեպտեմբերին, իսկ արդեն 2015 թվականի փետրվարին ծնվել Է փոքրիկ Թեմոն:
Մարգվելաշվիլին ունի նաեւ Աննա անունով չափահաս դուստր, իսկ առաջին տիկինը՝ Մաշո անունով դուստր ունի: