Սպորտ

Հայտնի է Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցն աշխարհի գավաթի խաղարկությունում

1 րոպեի ընթերցում

Հայտնի է Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցն աշխարհի գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է Լևոն Արոնյանի՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի մրցակիցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում ավարտվեցին առաջին տուրի պարտիաները: Արոնյանը երկու հաղթանակից հետո շարունակում է պայքարը: Երկրորդ տուրում հայ գրոսմայստերը կխաղա կանանց աշխարհի չեմպիոն չինուհի Հոու Յիֆանի հետ: Արոնյան-Յիֆան դասական առաջին պարտիան կկայանա սեպտեմբերի 6-ին:

Աշխարհի Գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը:Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1.600.000 ԱՄՆ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում