Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի գավաթի խաղարկությունում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում մեկնարկեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Առաջին տուրի առաջին պարտիայում Արոնյանի մրցակիցը Դանիել Կոուդերն է: Արոնյանը հաղթել է առաջին դասական պարտիայում:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Հրանտ Մելքոնյանը և Ռոբերտ Հովհաննսյանը պարտիան ավարտեցին ոչ-քի արդյունքով:
Կարդացեք հոդվածը` العربية