Սփյուռք

Արցախի անկախության ճանաչման գործընթացը փուլերի բաժանել չի կարելի. Կարեն Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Արցախի անկախության ճանաչման գործընթացը փուլերի բաժանել չի կարելի. Կարեն Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի անկախությունը յուրաքանչյուր հայի համար մի խորհուրդ է, որը մեզ դրդում է նայել դեպի ապագան և այն անելիքները, որ մենք ունենք իրագործելու, որպեսզի հասնենք մեր համազգային իղձերի իրականացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

«Ես կարծում եմ, որ Արցախի անկախության ճանաչման գործընթացը փուլերի բաժանել չի կարելի: Դա պրոցես է, որ մենք շարունակելու ենք երկար տարիներ և այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք ենք ծավալում: Արցախի ճանաչումը ոչ միայն արցախցիների, այլ նաև համայն հայության միահամուռ ջանքերով է արվում»,- նշել է Միրզոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում