Life

Ստոկհոլմում խաղալիքների նոր թանգարան Է բացվել

1 րոպեի ընթերցում

Ստոկհոլմում խաղալիքների նոր թանգարան Է բացվել
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստոկհոլմում նոր տեսարժան վայր Է հայտնվել՝ Խաղալիքների թանգարան: Թանգարանի՝ Հյուսիսային Եվրոպայում ամենախոշոր հավաքածուում կա տարբեր ժամանակների 40 հազար առարկա, որոնք ակնառու լուսաբանում են երկրների եւ հասարակության զարգացման պատմությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չկա մարդու գործունեության որեւԷ բնագավառ, որը ներկայացված չլինի մանկական սենյակում: Ճիշտ Է, այսօր միջին վիճակագրական շվեդացի երեխան 600 – 700 խաղալիք ունի: Եվ դա փոքր-ին վախեցնում Է»,- ՏԱՍՍ-ին պատմել Է խաղալիքների բնագավառի փորձագետ Պետեր Պլունտկին:

Թանգարանի ցուցանմուշների թվում են մեքենաներ, տիկնիկներ, փափուկ խաղալիքներ, անագե զինվորիկներ, տիկնիկի տնակներ, պատկերապատումներ: Դրանցից ամենահները վերաբերում են 17-րդ դարին:

Թանգարանի մակերեսը 2,5 հազար քառակուսի մետր Է: Այն գտնվում Է Բերգրումետ ցուցասրահում: Ավելի վաղ այդ շենքը պատկանում Էր պաշտպանության նախարարությանը:

Սկզբում թանգարանը բացվել Է 1974 թվականին Վեստերոս քաղաքի Տիդյո ամրոցում: Բայց այն ժամանակ շատ ավելի փոքր Էր Ստոկհոլմի ներկայիս թանգարանից: Ստոկհոլմի թանգարանը ոչ միայն մեծացված մակերես, այլեւ զգալիորեն ավելի լայն լսարան կունենա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում